Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայի հարավ-արևելքում ձևավորվել է քրդական ինքնավարություն». Կարեն Հովհաննիսյան

19:20, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
«Թուրքիայի հարավ-արևելքում ձևավորվել է քրդական ինքնավարություն». Կարեն Հովհաննիսյան

Քրդական աղբյուրներս ասում են, որ Թուրքիայի հարավ-արևելքում ձևավորվել է քրդական ինքնավարություն, որի կենտրոնն է Հաքքարին: Ինքապաշտպանական ջոկատները համախմբվել են և այժմ հանդես են գալիս մեկ ընդհանուր զինվորական համազգեստի ներքո... Քրդական իմ աղբյուրների փոխանցմամբ, շուտով Քրդական միավորումը կունենա պաշտոնական անվանում, որը հավանաբար կլինի Քուրդիստանի ինքնավար հանրապետություն անվանումը: Ղեկավար կազմի մասին տեղեկություն չունեմ...

Եվրոպան և Արևմուտքը սկսել են պատժել Թուրքիային:
     Թուրքիայի վրա Ռուսաստանի հետ մերձացումը թանկ է նստելու: Եվրոպան արդեն կատարել է առաջին քայլը, որը ակնարկ է Թուրքիային: Եթե Թուրքիան շարունակի վարել նույն արտաքին քաղաքականության կուրս, եթե Թուրքիան չենթարկվի Եվրոպային, և Էրդողանի բնուսագրմամբ, ևս 53 տարի Եվրոպայի դռների մոտ չսպասի Եվրոինտերգրմանը, ապա ողջ աշխարհը, մեկը մյուսի հետևից կճանաչեն Թուրքիայի սահմանկից և Թուրքիայի տարածքում ստեղծվող կամ ստեղծված քրդական ինքնավարություններին: Սրա վառ ապացույցն է երեկ Օսլոյում Ռոժավայի հյուպատոսության բացումը, իսկ այսօր Թուրքիայի հարավ-արևելքում, ըստ ոչ պաշտոնական հաղորդագրության, քրդական ինքնավարության ստեղծումը իր կենտրոնով : Թուրքիան այսօր արդեն ստիպված է եղել վերացնել Դիրաբեքիրի Սուր քաղաքի ռազմական դրությունը և թույլատրել քրդերին վերադառնալ քաղաք, որպեսզի մեղմի քրդական լարվածությունը : Սակայն, ինչպես հաղորդում են իմ աղբյուրները, քրդերը հրաժարվել են վերաառնալ ավերակ դարձած Սուր, փոխարենը ամրացել են Թուրքիայի հարավ-արևելքում և նպատակ ունեն, գրոհով տեր դառնալ Սուրին:
4472 | 5
Facebook