Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրապետականները կմնան, ժողովուրդը կգնա երկրից, հետո իրենք կսատկեն ու երկիր չի մնա». Համլետ Աբրահամյան

17:15, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
«Հանրապետականները կմնան, ժողովուրդը կգնա երկրից, հետո իրենք կսատկեն ու երկիր չի մնա». Համլետ Աբրահամյան
     Մի լավ ու ուշադիր նայեք ՀՀԿ համագումարի դահլիճում հավաքված այս մասսային։ Նայեցի՞ք։
     Հիմա պատասխանեք՝
     Սրանց ձեռքից իշխանություն վերցնել կլինի՞ առանց մեծ կռիվների ու հսկայական զոհերի։
     Ես կպնդեմ որ ոչ, չի լինի։ Նույնիսկ զոհերով ու կռիվներով էլ չի լինի որովհետև ժողովրդին կհանեն նույն ժողովրդի դեմ։ Եղբայրը եղբոր կոկորդը կրծելով կկտրի հանուն սրանց շպրտած թուլափայի։ Վկա ոստիկանների քսան հազարանոց ոհմակը։
     Լավ, բա որն է ելքը։
     Ելքը միակն է ու ցավալի, ոչ, սխալվեցի, ողբալի՝ իրենք կմնան ժողովուրդը կգնա երկրից։ Հետո իրենք կսատկեն ու երկիր չի մնա։
     Ասածդ ելքը ելք չի այլ կործանում է այ Համլետ Աբրահամյան։
     Ինչու եք ինձ ասում, գնացեք այս անուղեղ ու տմարդի մասսային ասեք որ այսպես կերած խմած, հագած կապած այսպես հավաքվել ու հիմար հիմար բարբաջում են։
7448 | 2
Facebook