Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կաստրոն իմ առջև բացեց Կուբայի դռները, երբ արգենտինական կլինիկաները վախենում էին մահվանս համար պատասխան տալուց». Մարադոնա

15:29, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
«Կաստրոն իմ առջև բացեց Կուբայի դռները, երբ արգենտինական կլինիկաները վախենում էին մահվանս համար պատասխան տալուց». Մարադոնա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մասին.

«Չէի կարողանում դադարել լացել։ Սա ամենատխուր լուրն է, որ կարող էր լիներ հորս մահից հետո»,- նշել է Մարադոնան։

Լեգենդար ֆուտբոլիստի և Ֆիդել Կաստրոյի առաջին հանդիպումը կայացել է 1987-ին։ 2000-ականներին արգենտինացին վերադարձել է Կուբա՝ թմրանյութերից կախվածությունը բուժելու համար։ Նա Հավանայում ապրել է 4 տարի։

«Նա իմ առջև բացեց Կուբայի դռներն, այն ժամանակ, երբ արգենտինական կլինիկաները վախից փակում էին դրանք։ Նրանք վախենում էին, որ ստիպված կլինեն պատասխան տալ իմ մահվան համար»,- նշել է Մարադոնան՝ հիշելով, որ հաճախ է առավոտյան հանդիպել Կաստրոյի հետ՝ սպորտը և քաղաքականությունը քննարկելու։ Մարադոնան համարում է, որ հենց Կաստրոյի աջակցությունն է օգնել իրեն լիովին բուժել կախվածությունը։

«Նա ասում էր, որ ես կհաղթահարեմ, ինձ մոտ կստացվի։ Եվ հիմա ես այստեղ եմ, խոսում եմ նրա մասին․․․ Սրանք լավագույն հիշողություններս են Կաստրոյի մասին»,- դողացող ձայնով ասել է Մարադոնան։

8661 | 0
Facebook