Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելում բռնկված բոլոր հրդեհները մարված են

13:10, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Իսրայելում բռնկված բոլոր հրդեհները մարված են

Անցած շաբաթ Իսրայելի միաժամանակ մի քանի շրջաններում բռնկված անտառային հրդեհները մարված են, հայտնում է Frans Press-ը: Նշենք, որ հզոր հրդեհները տարածվել էին Հայֆա, Հադերա և Զիխրոն-Յաակով քաղաքների մոտակայքում, ինչի պատճառով տարհանվել էր շուրջ 60 հազար մարդ:
     Հրդեհաշիջման աշխատանքներին մասանակցել են նաև Ռուսաստանի, Հունաստանի, Ադրբեջանի, Իտալիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսպանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի ինքնաթիռները:

Նշենք, որ հրդեհների մասին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Իսրայելը բախվել է հրկիզողների ահաբեկչության։ «Ցանկացած հրկիզում, հրկիզման փորձ կամ հրկիզման կոչ ահաբեկչություն է։ Բոլոր նրանց, ովքեր փորձել են հրկիզել Իսրայել պետությունը, պատիժ է սպասվում»:

3872 | 0
Facebook