Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունը Քլինթոնն ընդունել է Օբամայի հորդորներից հետո միայն. The Hill

11:30, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունը Քլինթոնն ընդունել է Օբամայի հորդորներից հետո միայն. The Hill

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրություններին հաջորդած գիշերը զանգահարել է Հիլարի Քլինթոնին ու համոզել նրան ընդունել ընտրություններում իր պարտությունը: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը` հղում անելով 2016թ. ընտրությունների մասին պատմող գրքին, որը դեռևս լույս չի ընծայվել:
     Ինչպես գրում է պարբերականը, գրքի հեղինակներն Սպիտակ տանն իրենց թղթակիցներ Էմի Փերենսը և Ջոնաթան Ալենն են: Նրանք վերը նշված տեղեկատվության մասին իմացել են միաժամանակ 3 աղբյուրից:
     «Դուք պետք է ճանաչեք»,- ըստ աղբյուրների` այս խոսքերն է Օբաման ասել նախկին պետքարտուղար, դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին, երբ վերջինն իր ընտանիքի և օգնականների հետ սպասելիս է եղել առանցքային համարվող Միչիգան, Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգների արդյունքներին:
     Հաղորդվում է, որ բեկումնային պահը դարձել է Փենսիլվանիա նահանգում արդյունքների հրապարակումն, ինչից հետո պարզ է դարձել, որ Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայն:
     Քլինթոնն ստիպված է եղել հետևել Օբամայի խորհրդին և նոյեմբերի լույս 9-ի գիշերը զանգահարել է Դոնալդ Թրամփին:

7845 | 0
Facebook