Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կաստրոն շախմատ շատ է սիրել, մասնակցել է մրցաշարերի». Իլյումժինով

22:55, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Կաստրոն շախմատ շատ է սիրել, մասնակցել է մրցաշարերի». Իլյումժինով

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը խոսել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մասին։ Հիշեցնենք, որ Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին՝ 90 տարեկանում։

«Ֆիդելը շատ է շախմատ սիրել։ Կուբայում մարդիկ շատ են սիրում այս խաղը։ Չե Գևարան սիրել է շախմատն, իսկ Կաստրոն ոչ թե ուղղակի խաղում էր, այլ մասնակցում էր մրցաշարերի։ Այսպես, մոտ 9 տարի առաջ, երբ նա արդեն հիվանդ է եկել, միևնույն է մասնակցել է Հավանայի հրապարակում կայացած միաժամանակյա խաղի սեանսին։ Մոտ 5 հազար սեղան է տեղադրվել, և երբ սեանս անցկացնողը Ֆիդելին ոչ-ոքի է առաջարկել, Կաստրոն հրաժարվել է՝ խաղալով մինչև վերջ։ Կաստրոն լեգենդ է, խորհրդանիշ։ Մեկ անգամ չէ, որ մեր գրոսմայստերներին է հյուրընկալել։ Նրա մահը մեծ կորուստ է ինչպես մեզ համար, այնպես էլ ողջ շախմատային աշխարհի»,- նշել է Իլյումժինովը։

4762 | 0
Facebook