Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանը շախմատային քայլ կատարեց` փակելով ռուսական ուղղությունից եկող վտանգը». Ստյոպա Սաֆարյան

22:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանը շախմատային քայլ կատարեց` փակելով ռուսական ուղղությունից եկող վտանգը». Ստյոպա Սաֆարյան
     Սերժ Սարգսյանն էական շախմատային քայլ կատարեց, ու մինչև 2017-ն ու դրանից հետո փակեց ռուսական ուղղությունից եկող վտանգն, ինչը չէր արել 2013-2014-ին: Շուտով նա ձեռնամուխ կլինի նաև արևմտյան ու ռադիկալ թևերում վտանգների մինիմիզացման ծրագրին. իրականում այդ երկու տիրույթներում էլ հեշտ չի լինելու, չնայած այնտեղ գործող ուժերն ավելի քիչ ռեսուրսներ ունեն՝ ի հակառակ (պրո) ռուսական դաշտի: Արևմտյան դաշտում նա մասնակի մի խնդիր է փորձել լուծել՝ ԵՄ-ի հետ նոր պայմանագրի ստորագրումը առկախելով ընտրություններից հետո: Իսկ դա նշանակում է, որ ինչպես Ասոցացման պայմանագրի դեպքում, այնպես էլ այս մեկի դեպքում, դժվար թե բանակցորդները միմյանց զոհաբերեն հանուն ազատ ու արդար ընտրությունների խոտորման: Ռադիկալ դաշտում գործող Ծռերն ու ՀԽ-ն զսպված են ամռանից, թեպետ դա չի նշանակում, որ նման ռիսկեր չեն լինի: Այնպես որ ամենաազդեցիկ խաղը ուզեն թե չուզեն գնալու է արևմտամետ դաշտում:
8491 | 4
Facebook