Նոյեմբերի 25-ին` ժամը 15.42-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի 1-ին շղթայում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել՝ 16.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 35 CM 356 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983թ.): Ա. Հ-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը պարզվում է: