Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինձ դուր չի գալիս, երբ ինձ համարում են վրիժառու. ես ընդամենը մարտիկ եմ». Կաստրոյի վերջին ելույթն ապրիլին էր

21:30, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Ինձ դուր չի գալիս, երբ ինձ համարում են վրիժառու. ես ընդամենը մարտիկ եմ». Կաստրոյի վերջին ելույթն ապրիլին էր
     Հեղափոխական, ռոմանտիկ, ռեկորդակիր, այսպես են բնորոշում լեգենդար Կաստրոյին, ով 90 տարեկանում կնքեց իր մահկանացուն:
     Կուբայի նախկին առաջնորդը վերջին անգամ հանրությանը ներկայացել է ընթացիկ տարվա ապրիլին: Լրագրողներն այդ օրվա նրա ելույթն անվանեցին «հրաժեշտի» ու... այդպես էլ եղավ: Կաստրոն գարնանը հայտարարեց, որ հնարավոր է` այլևս չկարողանա խոսք ասել, ուստի կոչ արեց կողմնակիցներին այնպես անել, որ իր գաղափարներն ապրեն նաև իր մահից հետո. «Ինձ թվում է` մարդ չպետք է շարունակի ապրել, երբ սկսում է նկատել, որ տարիներն իրենից ուժեղ են դառնում, իսկ սրտից բխող կրակը թուլանում է և սկսում դողալ: Հիմա զբաղվում եմ նրանով, ինչ պետք է անի ծեր մարդը` կարևորություն ունեցող բաների մասին մտածել ու գրել: Ես շատ կիսատ թողած նյութ ունեմ»,- հայտարարեց նա:
    
     Հեղափոխականի մտքերն ու կյանքի կանոնները.
    
     Եթե մահափորձից հետո կենդանի մնալն օլիմպիական մարզաձև լիներ, ես այդ մարզաձևից ոսկե մեդալի կարժանանայի:
    
     Դատապարտե՛ք ինձ: Դա նշանակություն չունի: Պատմությունն ինձ արդարացնում է:
    
     Ես հեղափոխությունը սկսել եմ՝ ունենալով 82 զինակից: Եթե հարկ լիներ կրկնել դա, ինձ բավական կլիներ 15-ը, կամ նույնիսկ տասը: Տասը մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չէ, դուք քանիսն եք: Կարևորը հավատալն է ու հստակ ծրագիր ունենալը:
    
     Մարդկությունն արդարության ծարավի է:
    
     Աշխարհն հիմա շատ առանձնահատուկ փուլ է մտել, ու դեռ պետք է տեսնել, թե ինչպես է նա դրանից դուրս գալու:
    
     Կապիտալիզմը զզվելի է։ Այն իր հետ բերում է միայն պատերազմ, կեղծավորություն և մրցակցություն։
    
     Երբ կանհետանա թալանի փիլիսոփայությունը, այդժամ կանհետանա նաև պատերազմի փիլիսոփայությունը:
    
     Կինն ամենանուրբ էակն է, նա սուրբ ու անխախտ պաշտամունք է տղամարդու սրտում:
4740 | 0
Facebook