Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտադիր բաղադրիչը չի հանվի». նախարարը` 1000 դրամների նախագծի մասին

20:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Պարտադիր բաղադրիչը չի հանվի». նախարարը` 1000 դրամների նախագծի մասին
     Նախորդ շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 1000 դրամների մասին աղմկահարույց նախագիծը: Լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հայտնել է, որ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ կարվեն, բայց պարտադիր բաղադրիչը նախագծից չի հանվի: «Դա օրենքի առանցքային հիմքն է և խմբագրելով այն` խմբագրած կլինենք օրենքի բուն էությունը»,- հավելել է նախարարը:
     Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե իշխանությունը փոշմանել է պարտադիր հատկացումների վերաբերյալ:
3424 | 3
Facebook