Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլանդը կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ սահմանված էմբարգոն

18:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Օլանդը կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ սահմանված էմբարգոն

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կուբայի նկատմամբ առևտրային արգելքը վերացնելու կոչով է հանդես եկել, հայտնել է BFMTV-ն: «Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ ուզում եմ հայտարարել, որ առևտրային արգելքը բացասաբար է ազդում Կուբայի տնտեսության վրա, ուստի այն պետք է ամբողջությամբ հանվի»,- նշել է Օլանդը: Վերջինը նաև ընդգծել է, որ Կուբան կարող է լիարժեք մասնակցություն ունենալ միջազգային հանրության կյանքին ու դիտարկվել որպես գործընկեր:
     Արդեն հայտնել էինք, որ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացել է 90 տարեկանում: Նրա մահվան կապակցությամբ երկրում 9-օրյա սուգ է հայտարարվել:

3951 | 0
Facebook