Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչով են պայմանավորված ուռուցքային հիվանդությունները. հետազոտություն

00:10, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչով են պայմանավորված ուռուցքային հիվանդությունները. հետազոտություն

ԱՄՆ Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականների կարծիքով` ուռուցքաբանական հիվանդությունների մեծ մասը պայմանավորված է հենց անառողջ կենսակերպով և շրջակա միջավայրի անբարենպաստ գործոններով, այլ ոչ գենետիկական պատճառներով, այս մասին հաղորդում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը:
     Փորձագետները վերլուծել են 12 հետազոտությունների տվյալները, որոնք ուսումնասիրել են կենսակերպի և քաղցկեղից մահացության միջև կապը: Մասնակիցների տարիքը եղել է 28-79 տարեկան:
     Պարզվել է, որ քաղցկեղի կանխարգելման խորհուրդներին հետևելու դեպքում հիվանդության զարգացման ռիսկը կրճատվում է 10%-ից մինչև 45%, մահվան հավանականությունը նվազում է 14%-ից մինչև 6%, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը նվազում է 60%-ից մինչև 19%: Կամ, օրինակ, էնդոմետրիումի քաղցկեղով հիվանդացությունը՝ 60%-ից մինչև 23%, աղիքի քաղցկեղով հիվանդացությունը՝ 52%-ից մինչև 27%:
     Նոր հետազոտության հեղինակ բժիշկ Լինդսի Քոլերն ասել է. «Սննդակարգին չհետևելն, անբավարար ֆիզիկական ակտիվությունն, ալկոհոլի չարաշահումը և ծխելն ավելի քան 20% դեպքերում հիվանդության պատճառ են: Այսպիսով, փոփոխելով կենսակերպը, կարելի է նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը»:
     Այս տվյալներից հետևում է, որ յուրաքանչյուր հինգերորդ ուռուցքաբանական հիվանդ ինքն է իր կենսակերպով նպաստել քաղցկեղի զարգացմանը:

5780 | 0
Facebook