Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Այսօր ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը կդառնար 71 տարեկան

17:00, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Այսօր ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը կդառնար 71 տարեկան

Այսօր ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ, Նշան Մունչյանի և Արտյոմ Սիմոնյանի անձնական մարզիչ Արմեն Անտոնյանը կդառնար 71 տարեկան։ Արմեն Լևոնի Անտոնյանը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 26-ին՝ Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղում: 1946-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին, ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն, աշխատանքի է անցել Երևանի թիվ 46 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Դպրոցում աշխատանքը համատեղել է մարզչական գործունեության հետ՝ «Աշխատանք» ԿՄԸ-ում (այժմ` «Հայաստան մարզական միություն»):

Արմեն Անտոնյանը՝ Նշան Մունչյանի հետ
Արմեն Անտոնյանը՝ Նշան Մունչյանի հետ

     1998-ից աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ որպես բռնցքամարտի դասախոս, 2010 թվականին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, մարզչամանկավարժական բնագավառում ձեռք բերած բարձրագույն նվաճումների համար 1986-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի, իսկ 1989-ին ԽՍՀՄ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում: 1984-ից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ բռնցքամարտի հավաքական թիմի մարզիչ և ՀՀ հավաքական թիմի մարզիչ: 2003-ին արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրին:
Արմեն Անտոնյանը՝ Նշան Մունչյանի հետ
Արմեն Անտոնյանը՝ Նշան Մունչյանի հետ

Մարզչական աշխատանքի ընթացքում պատրաստել է մի շարք բարձրակարգ բռնցքամարտիկներ՝ այդ թվում աշխարհի չեմպիոն և գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, ԽՍՀՄ առաջնության քառակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նշան Մունչյանին, ում պատվին 1993-ին Ֆինլանդիայում կայացած աշխարհի առաջնությանն առաջին անգամ բարձրացվել է անկախ Հայաստանի Հանրապետության դրոշը և հնչել է ՀՀ օրհներգը։

Արմեն Անտոնյանը՝ Նշան Մունչյանի հետ
Արմեն Անտոնյանը՝ Նշան Մունչյանի հետ

     Անվանի մարզչի սան է նաև Եվրոպայի փոխչեմպիոն և աշխարհի գավաթի մրցանակակիր Արտյոմ Սիմոնյանը։
Արմեն Անտոնյանը՝ Սլավա Սարգսյանի հետ
Արմեն Անտոնյանը՝ Սլավա Սարգսյանի հետ
Մարզչական գործունեությանը զուգահեռ՝ հեռուստաընկերություններում որպես փորձագետ մեկնաբանել է հայ մարզիկների մասնակցությամբ պրոֆեսիոնալ մենամարտերը։ Արմեն Անտոնյանը մահացել է 2013 ապրիլի 22-ին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Արմեն Անտոնյանը, Վազգեն Բադալյանը, Սմբատ Լպուտյանը և Ռուդիկ Բարսեղյանը
Արմեն Անտոնյանը, Վազգեն Բադալյանը, Սմբատ Լպուտյանը և Ռուդիկ Բարսեղյանը

2378 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am