Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կապույտ լույսը լավացնում է ուղեղի աշխատանքը

23:30, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Կապույտ լույսը լավացնում է ուղեղի աշխատանքը
     Գիտնականներն ապացուցել են, որ կապույտ լույսը լավացնում է ուղեղի աշխատանքը: Այն թողնում է դրական ազդեցություն մարդու մտավոր կարողությունների վրա: Շվեդիայի համալսարանի Ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ կապույտ լույսը նաև «արդյունավետ կոֆեին» է հանդիսանում մարդու համար:
     «Կապույտ լույսի օգտագործումը հնարավորություն է տալիս տարբեր պայմաններում արդյունավետ աշխատել, որտեղ նույնիսկ պահանջվում է բարձր մակարդի ուշադրություն և զգոնություն»,- ասում է ծրագրի ղեկավար Մարտին Բիվենը:
     Հետազոտողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կապույտ լույսն ու կոֆեինը բարելավում են փորձարկման ենթարկվածների մտավոր կարողությունները և օգնում արագ կենտրոնանալ և ճշտությամբ կայացնել որոշումներ: Նրանք ավելի լավ են կենտրոնանում, քան սովորական լույսի տակ աշխատող մասնակիցները:
     Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ կապույտ լույսի դրական ազդեցությունը, մեծամասամբ, արտացոլված է այն մարդկանց մոտ, ում աչքերը կապույտ են:
4720 | 0
Facebook