Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի մենահամերգը Խաչատրյանի փառատոնում

20:15, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի մենահամերգը Խաչատրյանի փառատոնում

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին կամերային երաժշտության սիրահարներն ունկնդրում էին Կոմիտասի անվան ազգային քառյակի հիանալի կատարումները։ Խաչատրյանի տուն -թանգարանում երկու մասից բաղկացած համերգում հնչել են Ֆրանց Շուբերտի Երրորդ լարային կվարտետը «Ռոզամունդ», Էդվարդ Միրզոյանի «Թեմա և վարիացիաներ» լարային կվարտետը, Կոմիտաս/Ասլամազյան Մանրանվագները լարային քառյակի համար։ Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում են Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ)։ Ի դեպ, քառյակի մենահամերգը նշանավորվել է շնորհաշատ թավջութակահար Անժելա Սարգսյանի նորամուտով։ Քառյակի առաջին ջութակ, ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անունը կրող փառատոնի դերը երաժշտական կյանքում։ Այն, ըստ պարոն Թադևոսյանի, երաժիշտներին միմյանց, ինչպես նաև հանդիսատեսի հետ շփվելու հնարավորություն է տալիս։ Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում աշխարհի հետ։ Ջութակահարը հատկանշական է համարում, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կազմակերպում է հայ մեծ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթ և փառատոն։ Կոմիտասի անվան ազգային քառյակն առաջին անգամ էր մասնակցում Խաչատրյանի փառատոնին։ Խոսելով կամերային համերգին ներկայացված ստեղծագործությունների մասին՝ պարոն Թադևոսյանը նկատում է, որ Շուբերտի «Ռոզամունդը» հայտնի կվարտետներից է և շատ գեղեցիկ ստեղծագործություն, ռոմանտիկայի օվկիանոս։ Իսկ Միրզոյանի «Թեմա և վարիացիաներ» լարային կվարտետը գրվել է 1947 թվականին և շատ արդիական է բոլոր ժամանակներում։

635 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am