Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«10-րդ այցիս ընթացքում հայերեն կխոսեմ». Եվգենի Պլյուշչենկո

16:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«10-րդ այցիս ընթացքում հայերեն կխոսեմ». Եվգենի Պլյուշչենկո

Նոյեմբերի 27-ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուին ընդառաջ այսօր կայացավ մասնակիցների մամուլի ասուլիսը։ Ջերմ մթնոլորտը համեմվում էր բանախոսների կատակներով՝ ապահովելով բարձր տրամադրություն։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հենց սկզբից նշեց, որ Երևանն իր համար հարազատ վայր է դարձել.

«Պատրաստվել էի հայերեն խոսել, ուղղակի դեռևս 3-րդ այցս է, լիարժեք չեմ տիրապետում, բառեր կան, որ դեռ չեմ սովորել։ 10-րդ այցիս ընթացքում հայերեն կխոսեմ»,- կատակեց Պլյուշչենկոն։

Խոսելով շոուի մասին՝ Պլյուշչենկոն նշեց.

«Ուրախ եմ բոլորիդ կրկին տեսնել։ Սա նոր շոու է, նոր բեմադրություն՝ հատուկ Երևանի համար։ Հիմա շրջագայությամբ ենք այստեղ։ Երևանից հետո շարժվում ենք Եվրոպա։ Մի քանի բան ունենք ավելացնելու, շտկելու, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ պատրաստ է։ Հուսամ՝ ձեզ դուր կգա։ Շատ գեղեցիկ աղջիկներ են լինելու, այդ պատճառով, տղամարդի՛կ, եկեք անպայման, բաց մի թողեք դա»,- Պլյուշչենկոյի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

1049 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am