Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծառուկյանը կամ նրա մարդը չեն կարող մինչև 2018-ը հավակնել անգամ վարչապետի պաշտոնին». Ստեփան Սաֆարյան

14:35, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Ծառուկյանը կամ նրա մարդը չեն կարող մինչև 2018-ը հավակնել անգամ վարչապետի պաշտոնին». Ստեփան Սաֆարյան
     Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարեն Կարապետյանին նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավական բարդ վիճակ է ստեղծում հատկապես Գագիկ Ծառուկյանի համար, որ չբացառեց իր վերադարձը, բայց նաև դրական արտահայտվեց /հրաշալի իմանալով Կրեմլից հետևանքները/ Կարեն Կարապետյանի մասին: Այժմ դժվար թե Գագիկ Ծառուկյանը համարձակվի ձեռնոց նետել Կրեմլի մարդուն, ում հեռանալը բացառվել է արդեն: Ցանկացած նման քայլ, և պատիժն անխուսափելի կլինի, այս անգամ ուղիղ Մոսկվայից: Այդպիսով, Սերժ Սարգսյանը ապահովագրել է ՀՀԿ-ի վրա ՌԴ-ին լոյալ ուժերի կողմից հնարավոր նոր գրոհը ընտրություններից առաջ ու հետո: Դա առավել քան կարևոր է դառնում, քանի որ վարչապետությունը լքած Հովիկ Աբրահամյանն այդուհանդերձ լուրջ լծակներ ունի ՀՀԿ-ի ներսում, օբյեկտիվորեն շահագրգռված կլինի իր իրավահաջորդի՝ կարճ ժամանակում թուլանալուն: Այժմ՝ թե ՀՀԿ-ի ներսում, թե դրանից դուրս խլրտումների ռիսկերը մինիմիզացվել են: Ծառուկյանը կամ նրա մարդը փաստորեն չեն կարող անգամ մինչև 2018-ը հավակնել վարչապետի պաշտոնի համար, բնականաբար նրան չի տրվի նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Հետևաբար, ստիպված է լինելու կամ չվերադառնալ, կամ ընդունել բավական համեստ դերակատարում ունենալու առաջարկը, որը կարվի ՀՀԿ-ի կողմից: Շախմատային կոմբինացիան անթերի է հաշվարկված: Ըստ այդմ՝ ռիսկաշատ է դառում նաև Ծառուկյանի անձի ներքո լայն համախմբման հեռանկարը, այն էլ՝ ոչ ընդդիմադիր կեցվածքի պայմաններում: Վախուվիշն այդ դաշտում շուտով կսկսվի»:
3186 | 2
Facebook