Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Կրկին Երևանում ենք՝ այս անգամ ավելի հզոր կազմով և կատարելագործված համարներով». Արի Զաքարյան

14:20, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Կրկին Երևանում ենք՝ այս անգամ ավելի հզոր կազմով և կատարելագործված համարներով». Արի Զաքարյան

Նոյեմբերի 27-ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուին ընդառաջ այսօր կայացավ մասնակիցների մամուլի ասուլիսը։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր հայազգի Արի Զաքարյանը, խոսելով շոուի մասին, նշեց, որ բազմաթիվ անակնկալներ են սպասվում.

«Շատ ուրախ ենք, որ կրկին Երևանում ենք՝ այս անգամ ավելի հզոր կազմով և կատարելագործված համարներով։ Բազմաթիվ անակնկալներ կլինեն։ Առաջին անգամ Երևանում է օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան։ Սա առաջին նախագիծն է, որ Էմիլ Կարատի հետ ենք իրագործում։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի ամեն ինչ, հանդիսատեսին դուր կգա»,-Զաքարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

1089 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am