Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Գազպրոմ Արմենիա»-ի և գազալցակայանների աշխատակիցներին պարտադրաբար դարձրել են ՀՀԿ-ական

13:35, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Գազպրոմ Արմենիա»-ի և գազալցակայանների աշխատակիցներին պարտադրաբար դարձրել են ՀՀԿ-ական
    
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե` «Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումից հետո, ՀՀԿ-ին անդամագրվելու համար 7 հազար քաղաքացի ևս արդեն դիմում է գրել» դարձել է քննարկումների թեմա: Ասում են` ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարից առաջ իսկապես մեծ թվով դիմումներ են եղել, բայց քաղաքացիները ոչ թե կամավոր են այդ քայլին գնացել, այլ պարտադրված: Ըստ լուրերի` հավաքագրվածների մեջ գերակշիռ թիվ են կազմում «Գազպրոմ Արմենիայի», տարբեր գազաբենզալցակայանների, թաղապետարանների աշխատակիցները, որոնք հանձնարարական են ստացել անդամակցելու քաղաքական այդ ուժին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
7678 | 5
Facebook