Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տնաշեն, ի՞նչ կա զարմանալու». Սեյրան Սարոյանը`ՀՀԿ-ի 7000 նոր անդամների մասին

12:30, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Տնաշեն, ի՞նչ կա զարմանալու». Սեյրան Սարոյանը`ՀՀԿ-ի 7000 նոր անդամների մասին

ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում գեներալ Սեյրան Սարոյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելուց հետո մեկ օրում շուրջ 7000 մարդ է անդամագրվել, արդյոք այդքան անկուսակցական մարդ կա՞ր Հայաստանում, վերջինն ասել է. «Բայց ի՞նչ կա զարմանալու տնաշեն, անխիղճ աղջիկ, դու էլ հո չասիր..»:

Հարցին, թե ովքեր են այդ 7000 նոր կուսակիցները, Սարոյանը պատասխանել է. «Էդի գազավիկներն են, գազ են տալիս գազ, գազավիկ են մտել սաղ… »։

4125 | 2
Facebook