Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սենսացիա ման մի եկեք». Կովալենկո Շահգալդյանն` իր թոռան և Սուրիկ Խաչատրյանի որդու միջև տեղի ունեցած միջադեպի մասին

12:45, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Սենսացիա ման մի եկեք». Կովալենկո Շահգալդյանն` իր թոռան և Սուրիկ Խաչատրյանի որդու միջև տեղի ունեցած միջադեպի մասին
     «Սենսացիա ման մի եկեք, Սուրիկ Խաչատրյանի տղան կապ չունի, կենցաղային վեճ է եղել անհայտ անձանց միջև: Թոռնիկս լավ է, շատ թեթև վնասվածք է, 15 րոպեից տանը կլինի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կոտայիքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն` անդրադառնալով իր թոռան և Սուրիկ Խաչատրյանի որդու միջև տեղի ունեցած միջադեպին:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Վերջինը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է, ով ոտքերի և նստատեղի հատվածում վնասվածքներ էր ստացել սուր կտրող ծակող առարկայից: Ըստ մամուլում տարածված լուրերի Տիգրան Շահգալդյանին դանակահարելու մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան, թեև վերջինս լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունը:
9648 | 3
Facebook