Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր շարքերը բավականաչափ զտել ենք ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից». Սերժ Սարգսյան

12:14, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Մեր շարքերը բավականաչափ զտել ենք ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից». Սերժ Սարգսյան

«Չի կարելի չնկատել, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում հրապարակայնորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը: Պետք է ընդունեն բոլորը, որ ցանկացած հրապարակային խոսք տնային աշխատանք է պահանջում, անցել են ամենագետների ժամանակները: Ապագան աշխատասեր եւ յուրաքանչյուր մտքի վրա ջանք թափող գործիչներին է: Այս մասով առանձին մարմին կստեղծենք կուսակցությունում, որտեղ ծնվող նոր գաղափարները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար»,– ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև նշել է իրենց շարքերը բավականաչափ զտել են ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված, սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: «Միայն այս տարի կուսակցության սկզբնական կազմակերպություններն ավելացել են 22-ով: Եղել են նաև օղակներ, որ լուծարվել են: Մեր շարքերը բավականաչափ զտել ենք ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»,- հայտարարել է նա:

2189 | 18
Facebook