Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանը` որդու մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին

11:55, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանը` որդու մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին
     Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը ոտքերի և նստատեղի հատվածում սուր կտրող ծակող առարկայից ստացած հետքերով: Վերջինը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Մամուլում լուրեր տարածվեցին, որ ըստ կասկածների, Տիգրան Շահգալդյանին դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տրդատ Խաչատրյանը:
     Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքել է լուրը: Նա նշել է, որ իր որդին միջադեպի հետ կապ չունի: Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չի հերքել, որ իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմներ են և վաղուց են ճանաչում իրար:
4555 | 4
Facebook