Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի որդին կասկածվում է նախկին մարզպետի թոռանը դանակահարելու համար

10:50, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանի որդին կասկածվում է նախկին մարզպետի թոռանը դանակահարելու համար
     Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինը ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր կտրող ծակող առարկայից ստացած հետքեր: Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Կան կասկածներ, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:
     Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ որ հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։ Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կռվի մասնակիցներ են եղել նաև ոմն «Կյաժ», «Մռդո» անձինք ու հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային` որպես կռվի մասնակից։
7355 | 9
Facebook