Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Այս տարի նոր շոու ենք ներկայացնելու՝ այլ ուղերձով». Եվգենի Պլյուշչենկոն ժամանեց Երևան

00:20, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Այս տարի նոր շոու ենք ներկայացնելու՝ այլ ուղերձով». Եվգենի Պլյուշչենկոն ժամանեց Երևան

Նոյեմբերի 27-ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուին ընդառաջ րոպեներ առաջ Երևան է ժամանել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն։ Օդանավակայանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ լավ տրամադրությամբ է եկել Երևան.

«Տրամադրությունս հիանալի է։ Առհասարակ, միշտ լավ տրամադրություն ունեմ։ Առաջին անգամ չեմ Հայաստանում, Երևանում։ Շատ անգամ եմ ասել, որ մենեջերս հայ է՝ Արի Զաքարյանը։ Նրա հետ 15-16 տարի աշխատում ենք։ Արդեն տարիների հաշիվն ենք կորցրել։ Շատ ընկերներ ունեմ Հայաստանից։ Շատ եմ սիրում Երևանում լինել։ Հուսամ՝ այս տարի ավելի շատ ժամանակ կունենամ՝ տեսարժան վայրեր այցելելու համար։ Բայց մենք եկել ենք աշխատելու։ Կոլեկտիվի մի մասն արդեն այստեղ է, մյուսները՝ ճանապարհին են։ Այս տարի նոր շոու ենք ներկայացնելու՝ այլ ուղերձով։ Կլինի շատ կենդանի երաժշտություն, շատ հետաքրքիր համարներ, նորաձևություն ենք ներկայացնելու։ Այդ պատճառով շոուն կտարբերվի։ Սպասում եմ գեղասահքի բոլոր սիրահարներին։ Բերեք ձեր երեխաներին՝ սեր սերմանեք սպորտի և մշակույթի նկատմամբ»,- Պլյուշչենկոյի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հարցին, թե նախորդ այցից հետո ի՞նչ էմոցիաներով է մեկնել Երևանից, Պլյուշչենկոն պատասխանեց.

«Ինձ թվում է, որ ոչ մի տեղ չեմ էլ գնացել։ Այնքան արագ անցավ ժամանակը, որը միշտ չի հերիքում։ Հիմա սկսել եմ մարզչական գործունեությամբ զբաղվել։ Ինձ հեռանկարում տեսնում եմ այդ աշխատանքի մեջ։ Զբաղվում եմ նաև իմ սառցադաշտի կառուցմամբ՝ սեփական միջոցներով։ Շատ զբաղված եմ, ժամանակն արագ է անցնում, երեխաները մեծանում են։ Ինչպես ասում է մարզիչս՝ Ալեքսեյ Միշինը, չեմ հասցնում ապրել։ Պետք է ուրախ լինել յուրաքանչյուր օրվա համար, չնախանձել, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Եթե ինչ-որ մեկի մոտ ստացվել է, պետք է աշխատես, որ քեզ մոտ էլ ստացվի։ Ամեն օրս նոր ու հետաքրքիր է։ Երբ Մոսկվայում եմ, շատ ժամանակ եմ անցկացնում կրտսեր որդուս հետ։ Մարզում եմ նրան։ Մոսկվայում կայանալիք «Մարդուկ-Ջարդուկը» շոուին կմասնակցի նաև որդիս»։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Պլյուշչենկոն նշեց.

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Նոր շոուներ ենք բեմադրում։ Հիմա շոուների շրջանում մրցակցությունը շատ մեծ է, բայց մենք այլ ճանապարհով գնացինք՝ նախագծի մեջ գումար ներդնելով։ Պետք չէ մարդկանցից փող քամել, մարդիկ պետք է արվեստ տեսնեն, ինչ-որ նոր, հետաքրքիր բան բացահայտեն»:

890 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am