Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

20:55, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

Դեկտեմբերի 4-ից 10-ը Իսրայելի Էյլատ քաղաքում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանը ստուգատեսին կներկայացնի 10 ծանրորդ և 3 ծանրորդուհի։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տղամարդկանց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը հրապարակեց առաջնությանը մեկնող մարզիկների կազմը։

Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Գասպարյանը (62 կգ), պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (85 կգ) երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Սամվել Գասպարյանը (94 կգ):

Մինչև 23 տարեկանների պայքարում հանդես կգան Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գևորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) և Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն, ով ստուգատեսին կմասնակցի գերծանր քաշային կարգում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն Իսրայելում կներկայացնի 3 ծանրորդուհի՝ Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Արփինե Դալալյանը (+75 կգ)։

1100 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am