Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ իշխանավորները ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել մեծապատիվ մուրացկանների դերից». Ոսկան Սարգսյան

17:50, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«ՀՀ իշխանավորները ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել մեծապատիվ մուրացկանների դերից». Ոսկան Սարգսյան
    

Հայաստանի իշխանավորները ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել մեծապատիվ մուրացկանների դերից: 20 տարի շարունակ զուռնա-դհոլով սփյուռքի հայերից Արցախի համար փող են հավաքում: Այս անգամ 15 միլիոն դոլարի խոստումներ են տրվել, որից 5 միլիոնը՝ մեկ անձի կողմից: Հայաստանի օլիգարխներին թափ տաս՝ ջեբերից 15 միլիոն դոլար կթափվի: Վաղուց ժամանակ է սփյուռքում փայ հավաքելուց հրաժարվել, երկրի տնտեսությունում ստեղծել արդար մրցակցային պայմաններ, որ սփյուռքի մեր հայրենակիցները գան ու Հայաստանում, Արցախում բիզնեսներ բացեն, աշխատատեղեր ստեղծեն:

2940 | 1
Facebook