Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է դանակի հարվածներից մահացած 37-ամյա կնոջ դի

17:55, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է դանակի հարվածներից մահացած 37-ամյա կնոջ դի
     Այսօր՝ նոյեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակում, մահճակալի վրա հայտնաբերել են նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 37-ամյա Ալինա Մաղաքյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ճշտել են հիմնական կասկածյալի ինքնությունը, ում որոնում են։
4990 | 0
Facebook