Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

ՀՀ-ում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35%-ը

18:20, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
ՀՀ-ում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35%-ը

«Կրծքով կերակրումն օգուտների անհավանական հատկանիշներ ունի թե՛ մայրերի, թե՛ երեխաների համար և ճիշտ սնուցման և հիվանդություններից պաշտպանելու հիմնաքարն է»,- «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ցավոք, Հայաստանում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35%-ը: Այս ցուցանիշը Հայաստանի համար շատ ցածր է, և կարծում եմ, որ ճիշտ սնուցում և համապատասխան հոգածություն ապահովելով՝ մենք բոլորս կարող ենք անել ավելին՝ հանուն յուրաքանչյուր հայ մանուկի առողջության իրավունքի պաշտպանության»,- նշել է նա:
     Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
     Նորածնի համար մայրական կաթը լիարժեք սնունդ է, որին համարժեք փոխարինող միջոց մինչ օրս չի ստեղծվել: Այն պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, միկրոտարրեր, սպիտակուցներ, որոնք պաշտպանում են երեխային վարակներից, պաշտպանիչ դեր են կատարում ախտածին միկրոօրգանիզմների դեմ պայքարում և ձևավորում են մանկան իմունիտետը: Կրծքով կերակրվող երեխան հիվանդությունների նկատմամբ դառնում է անընկալունակ:

983 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am