Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մելանիա Թրամփի պատճառով նորաձևության աշխարհում սկանդալ է հասունացել

03:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Մելանիա Թրամփի պատճառով նորաձևության աշխարհում սկանդալ է հասունացել

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նոր նախագահ ընտրվելը բաժանել է նորաձևության աշխարհը երկու հակամարտող ճամբարի՝ ոմանք հրաժարվում են հագցնել ապագա առաջին լեդիին, իսկ մյուսները, հակառակը, համաձայն են դա անել: Այս մասին հաղորդում է Лента-ն՝ հղում անելով Harper’s Bazaar-ին:
     Առաջինն արտահայտվել է ծագումով ֆրանսիացի մոդելիեր Սոֆի Թելեն, ով հագուստ է կարել Միշել Օբամայի համար: Նա հրաժարվել է համագործակցել Մելանիա Թրամփի հետ և կոչ է արել իր կոլեգաներին հետևել իր օրինակին:
     Հակառակ ճամբարից է հանդես եկել ամերիկացի և սեփական ապրանքանիշի հիմնադիր Թոմի Հիլֆիգերը: Ըստ նրա` ընտրված նախագահի կինը շատ գեղեցիկ է, և ցանկացած դիզայների համար պատիվ կլինի հագցնել նրան:
     Moschino ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը չեզոք է արտահայտվել: «Ես չգիտեմ, թե ինչպիսի մարդ է Մելանիան: Մեզանից ոչ ոք նրան չգիտի»:
     Իսկ մոդելիեր Կարոլինա Հերերայի կարծիքով, ի վերջո բոլոր մոդելիերները համաձայնվելու են աշխատել Թրամփի հետ: «Կարծում եմ, որ երկու-երեք ամիս հետո բոլորը կհասկանան, որ խոսքը գնում է նորաձևության մասին»,-ասել է նա:

9819 | 0
Facebook