Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաճառքի են հանվել ռուսական Marussia ընկերության սպորտային մեքենաներն ու նախատիպերը

02:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Վաճառքի են հանվել ռուսական Marussia ընկերության սպորտային մեքենաներն ու նախատիպերը

Համացանցում հայտարարություն է հայտնվել Marussia Motors ընկերության մի քանի ավտոմեքենայի վաճառքի մասին՝ ներառյալ F2 քրոսովերի նախատիպն ու «ռոդսթեր» թափքով B1 միակ սպորտային ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է «Авторевю» թերթը:
     SsangYong Rexton-ի հիման վրա կառուցված կոնցեպտուալ քրոսովերը ներկայացվել է 2010-ին: Ավտոմեքենայի «ամբողջականությունը» կազմում է 90%, իսկ ինտերիերը պահպանվել է 70%-ով: Ընդ որում, արտաճանապարհային ավտոմեքենան կարող է երթևեկել ոչ ավել քան 40կմ/ժ արագությամբ:
     Marussia Motors ընկերությունը հիմնադրվել է 2007-ին: Հիմնադրման առաջին տարում այն հաջողությամբ ներկայացրել է Marussia B1-ը: Հետագայում հայտնվել է դրա կատարելագործված տարբերակը՝ Marussia B2-ը:
     2014թ. Marussia Motors-ը հայտարարել է իր գործունեության ավարտի մասին, որը կապված է ֆինանսական խնդիրների հետ: Գոյության տարիներին ընկերությունը Marussia B1 և Marussia B2 մեքենաների ընդամենը 20 օրինակներ է թողարկել:

Marussia F2 քրոսովեր
Marussia F2 քրոսովեր
Marussia B1 սպորտային ավտոմեքենա
Marussia B1 սպորտային ավտոմեքենա
9507 | 0
Facebook