Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն սպառնացել է Եվրոմիությանը բացել սահմանները փախստականների համար

16:20, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Էրդողանն սպառնացել է Եվրոմիությանը բացել սահմանները փախստականների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն սպառնացել է բացել Եվրոմիության հետ սահմանը փախստականների համար, եթե պաշտոնական Բրյուսելը շարունակի Անկարայի նկատմամբ իր քաղաքականությունը: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Ստամբուլում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
     Նախօրեին Եվրոխորհրդարանը հավանություն էր տվել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցման մասին նախագծին: Այդ որոշումն ընդունվել էր ի պատասխան հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո «Անկարայի ոչ համաչափ կոշտ պատիժների»:
     Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չպետք է կենտրոնանա Եվոմիությանը միանալու ցանկության վրա և պետք է դիտարկի այլ հնարավորություններ, օրինակ, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:
     Մարտի կեսերին Թուրքիան և Եվրոմիությունը համաձայնագիր են կնքել Էգեյան ծովով գաղթականների հոսքը զսպելու մասին: Ըստ ՄԱԿ-ի մասնագետների` այդ ուղղության փակմամբ Եվրոպա հասնելու ճանապարհին մահացած փախստականների քանակը զգալիորեն աճել է:

4426 | 0
Facebook