Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի ռազմական խաղերն ուղղակի մարտահրավեր են Թրամփին. The Times

17:05, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Պուտինի ռազմական խաղերն ուղղակի մարտահրավեր են Թրամփին. The Times

«Մտավախություններ կան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է զինված ներխուժում կատարել Բալթյան երկրներ` Դոնալդ Թրամփին և ՆԱՏՕ-ին ուղղակի մարտահրավեր նետելու համար»,- գրում է The Times-ը:
     Այդ կասկածներն ի հայտ են եկել Ռուսաստանի այն հայտարարությունից հետո, որ Կալինինգրադի շրջանում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերն այնտեղ կմնան մշտական հիքի վրա:
     «Այդ տարածքում լրացուցիչ զորքի և տեխնիկայի տեղակայումը կարող է նշանակել, որ Պուտինը մտադիր է այնպիսի գործողություններ իրականացնել Բալթյան երկրներում, որպիսիք հրամայել է անցկացնել Ուկրաինայի արևելքում»,- փոխանցում է հեղինակը:
     «Ռուսները հիմա զգալի ճնշում են գործադրում Բալթյան երկրների վրա, և բավականին իրատեսական է այն, որ Մոսկվան մարտահրավեր նետի ՆԱՏՕ-ին՝ սկսելով հիբրիդային զինված բռնազավթում: Ռուսաստանը ձգտում է զրկել ՆԱՏՕ-ին օդային ու ծովային առավելությունից՝ անհասանելի դարձնելով այդ տարածաշրջանը նրանց օդուժի համար»:
     «Ռուսաստանն ավելի շատ ցամաքային զորքեր ունի, քան Բալթյան երկրներն ու ՆԱՏՕ-ն, ինչը նշանակում է, որ այն երկու-երեք օրում հաջողությամբ կարող է բռնազավթել այդ երկրները:
     Մոսկվայի կողմից Բալթյան երկրների ցանկացած մասի բռնազավթումն առաջին լուրջ պաշտպանական խնդիրը կդառնար Թրամփի համար»,- եզրափակում է թերթը:

7554 | 0
Facebook