Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Ալան-թալան արեցին մեր մշակույթի տունը». ինչու է կարճվել Խաշթառակի մշակույթի տան կողոպտման քրեական գործը

17:20, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Ալան-թալան արեցին մեր մշակույթի տունը». ինչու է կարճվել Խաշթառակի մշակույթի տան կողոպտման քրեական գործը
     Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի մշակույթի տունն ամբողջովին թալանված և ավերված վիճակում է գտնվում և այս պահին այն չի գործում: Չնայած այս իրավիճակին` այնուամենայնիվ, մշակույթի տան 5 աշխատակիցները՝ տնօրենը, գրադարանավարը, հաշվապահը, հավաքարարը, երեխաների զարգացման կենտրոնի աշխատակիցը տարիներ շարունակ աշխատավարձ են ստացել: Խաշթառակ համայնքի բյուջեն շուրջ 28 միլիոն դրամ է, չգործող մշակույթի տան աշխատակիցները տարիներ շարունակ համայնքի բյուջեից ամսական, ընդհանուր առմամբ ստացել են 450-480 հազար դրամ աշխատավարձ: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Խաշթառակ համայնքի բնակիչներից Անիկ Կլեկչյանն ասաց, որ այս ամենի հետևում կանգնած է մշակույթի տան տնօրենը` Մելանյա Էվինյանը: «Ալան- թալան արեցին մեր մշակույթի տունը: Ծախեցին ու կերան «մեբելի շիթերը»: Ինքն այստեղի տնօրենն էր, ամուսինն` էլ դպրոցի: Ամուսնու մոտ էլ համատեղության կարգով աշխատում էր ուսուցչուհի: Հիմա էլ ուզում է մտնի դպրոց` կազմակերպչական գծով փոխտնօրեն»:
     Տիկին Անիկի խոսքով` այս ամենից տեղյակ է եղել և ոչինչ չի ձեռնարկել նաև նախկին գյուղապետը` Հայկ Քամալյանը: «Ես սկզբնական տարիներին մշակույթի տանն աշխատել եմ գեղարվեստական ղեկավար, այնուհետև 17 տարի եղել եմ գրադարանավարուհի: Հետո այնպես ստացվեց` ամուսնուս առողջական խնդիրների պատճառով մեկնեցինք երկրից: Ամուսնուս մահից հետո, երբ վերադարձա, ամեն ինչ արդեն քանդված էր: Գյուղապետին ես խնդրեցի ինձ վերցնել աշխատանքի, խոստանալով, որ ես նախարարություն կգնամ, իմ կապերով վերանորոգել կտամ մշակույթի տունը: Տարբեր տեղերում ապրող մեր համագյուղացիներով փող կհավաքենք, բայց չէ, էդ մարդն ինձ չնդունեց»:
     «Դրոցի տնօրենն էլ Թիրաբյան Գերասիմն է: 15 տարի է` տնօրեն է աշխատում ոչ մի մեդալակիր չի տվել, բոլորը կրկնուսուցումով են ավարտում, որ բուհ ընդունվեն: Իմ գյուղի երիտասարդության, ծնողների, մի խումբ մանկավարժների անունից խնդրում եմ, որ էդ դպրոցի տնօրենի և իր կնոջ հարցը լուծվի»:
     Մեր զրուցակցի հույսն այժմ Խաշթառակի նոր գյուղապետն է` Անդրանիկ Վիրաբյանը: Անիկ Կլեկչյանի խոսքով` նա շատ խելացի տղա է, ով խոսում է բնակիչների հետ և լսում նրանց: Փորձում է գյուղն այդ ավերվածություններից հանել: «Ես ուզում եմ գնամ, իր հետ խոսեմ, ունեմ ռազմավարական պլան մշակույթի շենքի վերանորոգման և աշխատանքի տարածման, լայնացման հետ կապված»:
     Այս պահին մշակույթի տան աշխատակիցները կես դրույքով աշխատում են մանկապարտեզում, իսկ տնօրեն Ելինյան Մելանյան էլ` ամուսնու մոտ` դպրոցում:
     Ի դեպ Խաշթառակի մշակույթի տան հետ կապված քրեական գործ է հարուցվել «Յուրացում» հոդվածով: «Այս պահին քր. գործը դադարեցված է հիմնական վկայի բացակայության պատճառով, քանի որ նախկին գյուղապետը մեկնել է արտագնա աշխատանքի և անհայտ կորած է»,- եզրափակեց Անիկ Կլեկչյանը:
950 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am