Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հետ դաշնակցելու ցանկացած փորձ թուլության նշան է». Բորիս Ակունին

16:00, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանի հետ դաշնակցելու ցանկացած փորձ թուլության նշան է». Բորիս Ակունին

Ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ Բորիս Ակունինը հարցազրույց է ունեցել Ֆրանսիական Le Point ամսագրի հետ: Հարցազրույցի առանցքում եղել է ռուս-ֆրանսիական մերձեցման գաղափարը, որի ջատագովն ու նախաձեռնողն է ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Միություն» ազգային շարժման անդամ Ֆրանսուա Ֆիոնը:

Սակայն դրանից զատ, Ակունինը խոսել է նաև Ռուսաստանի քաղաքականության, երկրում ժողավրդավարական խնդիրների, Պուտինի միահեծան իշխանության մասին:
     «Ասում են` Պուտինը հիպնոզացնում է իր արտասահմանցի հյուրերին: Ֆրանսուա Ֆիանոին չհաջողվեց դրանից խուսափել: Ինչպես կբացատրեք այդ հմայքի զորության գաղտնիքը»,- հարցրել է պարբերականի լրագրողը:
     Այս դիտարկմանն ի պատասխան գրողը նկատել է, որ եթե մարդիկ ի սկզբանե չեն համակրում որևէ մեկին, ապա նրա ազդեցության տակ չեն հայտնվում: «Պուտինը կարողանում է խոսել այն մարդկանց հետ, որոնց վրա ցանկանում է տպավորություն թողնել»,- ասել է Ակունինը:

Ըստ Ակունինի` Ռուսաստանն այժմ մեկ անձի պետություն է: Այնտեղ որոշումներ ընդունող միակ մարդը Պուտինն է: «Ժողովրդավարություն չկա, հակառակը` հակաժողովրդավարություն է: Պուտինը ճնշում է ընդդիմությանը, քաղաքական դրդապատճառներով բանտ է նստեցնում մարդկանց: Դա ագրեսիվ պետություն է, գաղափարապես բռնապետական, այլատյաց և հոմոֆոբ»,- հավելել է գրողն, ում չի ոգևորում Ֆրանսիայի և Ռուսաստանի մերձեցման հեռանկարը:
     Ակունինը վստահ է` Ռուսաստանի հետ դաշնակցելու ցանկացած փորձ թուլության նշան է:

4731 | 5
Facebook