Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունը թակարդ է լարել վարորդների դեմ

16:15, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Ճանապարհային ոստիկանությունը թակարդ է լարել վարորդների դեմ

MAMUL.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին ահազանգում է, որ Բագրատունյաց փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղին դարձել է գլխացավանք վարորդների համար: «Ճանապարհային ոտիկանությունը վարորդների դեմ թակարդ է լարել: Մասնավորապես` պետք է զգուշանանք այդ հատվածում մեքենա կայանելուց, քանի որ անհիմն վարորդներին տուգանում են»,- ասաց քաղաքացին: Վերջինը տեղեկացրեց, որ օրեր առաջ` նոյեմբերի 18-ին տուգանվել է 5000 դրամով: Վարորդը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է նշված հատվածում կայանելու համար ՃՈ-ն քաղաքացիներին տուգանելու նպատակով կայացնում անօրինական որոշումներ.
     «Համաձայն որոշման ժամը 13:08-ին Արտաշիսյան-Բագրատունյաց խաչմերուկի հատվածում կանգառ եմ կատարել հատվող երթևեկելի մասի եզրից 5մ պակաս վայրում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով:
     Որոշման կից տեսանյութում պարզ երևում է, որ նշված վայրում չկան կանգառի կամ կայանման արգելող նշաններ, բացի այդ ավտոմեքենայի կայանման վայրը նախատեսված է որպես «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի, նշված ավտոկայանատեղիի ամենավերջին հատվածում կա գետնին ամրացված խողովակ (բաժանարար գոտիով առանձնացված կողմ կամ երթևեկելի մասից ավտոկայանատեղին սահմանազատող նշան), ինչն էլ ցույց է տալիս, որ նշված խողովակից դեպի ձախ արգելվում է ավտոմեքենայի կանգառը կամ կայանելը:
     Սույն վայրում կայանելու համար իմ կողմից պահպանվել են կանգառի և կայանման կանոնները, քանի որ մեքենան կայանված է եղել նշված սահմանազատող նշանից դեպի աջ ընկած ավտոկայանատեղի համարվող վայրում, ինչը հաստատվում է նաև տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում: Տեսանյությում՝ մեքենայից դեպի աջ կա ազատ տարածք, որտեղ պարզ երևում է, որ բացակայում է նշված խողովակը (երթևեկելի մասից ավտոկայանատեղին սահմանազատող նշանը), այսինքն՝ արդեն իսկ ապացուցված է համարվում այն հանգամանքը, որ երթևեկելի մասից ավտոկայանատեղին սահմանազատող նշանը (գետնին ամրակցված խողովակը) գտնվում է մեքենայից ձախ ընկած հատվածում, ինչն էլ վկայում է վարորդի կողմից կանգառի և կայանման կանոնների խախտում թույլ չտալու մասին»:
     Տեղեկացնենք, որ նշված վարչական տույժի վերաբերյալ որոշումը բողոքարկման փուլում է:

Ճանապարհային ոստիկանությունը թակարդ է լարել վարորդների դեմ
16547 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am