Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար». Ալեքսանդր Լուկաշենկո

14:30, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար». Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու համար: Այսօր ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով` Մինսկը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խաղաղարար հարթակի:

«Անկեղծորեն ասեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենին, ինչ տեղի է ունենում Դոնբասում, այնպես էլ մեր քաղաքացիների սրտերը ցավում է նաև Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք՝ ուկրաինացիներս, ռուսներս, բելառուսներս, հայերս, ադրբեջանցիներս և այլ ազգերի ներկայացուցիչներ, մեկ մեծ երկրից ենք, մեկ համերաշխ ընտանիքից, որի անունն էր Խորհրդային Միություն,- ասել է Լուկաշենկոն ու հավելել,- մենք շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել խաղաղության հաստատման, բնականոն կյանքի և մարդկանց հանգստության համար, որտեղ էլ որ նրանք լինեն»:
     Ըստ Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի հարցում Բելառուսի դիրքորոշումն անփոփոխ է. հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին այդ հակամարտությունից դուրս գալու համար:
     «Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ մարդկանց համար չկա ավելի մեծ արժեք, քան խաղաղությունը հայրենի հողում»,- եզրափակել է Բելառուսի նախագահը:

4285 | 1
Facebook