Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

«Խելագարվել եմ սիրուց». Սև անապատում հետաքրքիր գրություններով ու պատկերներով հազարավոր պետրոգլիֆներ են հայտնաբերվել

22:05, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Խելագարվել եմ սիրուց». Սև անապատում հետաքրքիր գրություններով ու պատկերներով հազարավոր պետրոգլիֆներ են հայտնաբերվել

Հորդանանում, Ջեբել-Քուրմա շրջանում, Սև անապատ կոչվող վայրում հայտնաբերվել են հազարավոր պետրոգլիֆներ: Դրանք առնվազն 2 հազար տարեկան են, հայտնում է Live Science: Այժմ այս շրջանը կյանքի համար ծայրաստիճան անհրապույր անապատ է, ասել է Նիդեռլանդների Լեյդենսկի համալսարանի գիտնականներից մեկը:

Գրություններն այս պետրոգլիֆների վրա արված են սաֆաիթյան լեզվով, որով խոսել են ժամանակակից Սիրիայի, Հորդանանի և Արաբական թերակղզու տարածքում ապրողները: 2000 տարի առաջ այս տարածքը կյանքով լի է եղե:

Պետրոգլիֆների վրա պատկերված են առյուծներ, ձիեր, խոշոր թռչուններ, հավանաբար` ջայլամներ: Գրությունները շատ կարճ են, հիմնականում` անվանումներ:

Որոշ գրություններ ցույց են տալիս մարդկանց աշխատանքի բնույթը, փոքրաթիվ գրություններ էլ մատնանշում են կոնֆլիկտներ, որոնք եղել են Ջեբել-Քուրմայի տարածքում ապրողների և նաբաթացիների միջև:
Երբեմն էլ պետրոգլիֆների հեղինակները իրենց հույզերն են քարին փոխանցել: Ամենահետաքրքիր գրություններից մեկում ասվում է. «Խելագարվել եմ սիրուց»:

Հայտնաբերվել են նաև թաքստոցների և գերեզմանների հետքեր: Գիտնակնաները կարծում են, որ այստեղ ապրածներն ունեցել են քոչվոր կյանք:

6720 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am