Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կ. Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Ս. Սարգսյանինը. հանրապետականներն այլևս չեն հավատում «Գելափ»-ին

14:20, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Կ. Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Ս. Սարգսյանինը. հանրապետականներն այլևս չեն հավատում «Գելափ»-ին
     Վարչապետ Կարեն Կարապետյանի ու մի խումբ նախարարների` Հայաստանի Հանրապետական Կուսակցությանն անդամագրվելու շուրջ քննարկումները չեն դադարում: Ասում են` այս կերպ ՀՀԿ-ն փորձում է ավելացնել իր ազդեցությունը կառավարության վրա ու այն ավելի վերահսկելի դարձնել: Այս պարագայում, սակայն, անհեռանկարային ու իմիտացիոն են թվում Կարապետյանի` արմատական փոփոխություններ անելու հայտարարությունները, քանզի ՀՀԿ-ականացված կառավարությունը չի կարող պայքարել իր իսկ կուսակիցների դեմ: Բացի վերոնշյալ գործոնը, խոսակցությունների համաձայն, ՀՀԿ-ի ներսում իշխանության համար արդեն պայքար է սկսվել: Տեսնելով, որ Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը, ինչն ապացուցել են նաև «Գելափ»-ի անցկացրած հարցումները, որոշ ՀՀԿ-ականներ շտապում են հայտնել, որ «նման տեսակի հարցումներին չեն վստահում կամ նշանակություն տալիս», մի մասն էլ, իրավիճակը փրկելու համար տարածում է, թե «վարչապետի բարձր վարկանիշը ձևավորվել է իշխանության և ՀՀԿ-ի վարկանիշի արդյունքում, որովհետև Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12713 | 13
Facebook