Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Կույրերի համար ստեղծվել է արգելքները ճանաչող «խելացի» ձեռնափայտ

21:05, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Կույրերի համար ստեղծվել է արգելքները ճանաչող «խելացի» ձեռնափայտ

Մանչեսթերի համալսարանի ինժեներ Վասիլեոս Ցորմպացոդիսը կատարելագործել է կույրերի ձեռնափայտը` հագեցնելով էլեկտրոնային միջուկով: Այն հնարավորություն է տալիս բացահայտել արգելքները` նախքան դրանց բախվելը: Ձեռնափայտը գործում է այնպես, ինչպես կայանման ռադարը: Դրա ծայրին տեղադրված են ոչ թանկարժեք ուլտրաձայնային տվիչներ և համակարգիչ: Ծայրափողակն ստեղծվել է 3D տպիչի միջոցով:

MySmartCane ձեռնափայտն առջևում արգելք նկատելիս ձայներ է արձակում: Ձայնային ալիքների որակից կարելի է հասկանալ օբյեկտի հեռավորությունը: Ձայները կարելի է լսել ականջակալների միջոցով: Այս ձեռնափայտերը կարող են ճանաչել անգամ ցուցանակների նշանները:
     Առաջիկայում գյուտարարը մտադիր է ստեղծել այնպիսի ձեռնափայտ, որը կթրթռա արգելքների հանդիպելիս:

4959 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am