Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գազի գինը հունվարից կնվազի

12:15, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Գազի գինը հունվարից կնվազի
     Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում է կայացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները նվազեցնելու մասին: Ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից, ՀՀ կառավարության որոշմամբ, սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց տարեկան սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` տարեկան 139 հազար դրամ: Նախկինում այն 146 հազար 700 դրամ էր կազմում: 10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են սահմանված բանաձևով, մոտավորապես 114 հազար՝ գործող 122-ի փոխարեն:
     Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120-ի փոխարեն:
    
Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:
6902 | 1
Facebook