Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ահաբեկիչները Հալեպում քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ». ՌԴ ՊՆ

11:50, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Ահաբեկիչները Հալեպում քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ». ՌԴ ՊՆ

ՌԴ Պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի փորձագետները հաստատել են, որ ԴԱԻՇ ահաբեկիչները Հալեպում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք են կիրառել, մասնավորապես` իպրիտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
     Հաղորդվում է, որ արգելված քիմիական զենքի կիրառման հետքերը հայտնաբերվել են Մարաթ Ում Հաուշ բնակավայրում: Հաղորդվում է, որ այդտեղ ահաբեկչական հարձակման ժամանակ սեպտեմբերին ավելի քան 40 մարդ է տուժել:
     Իպրիտ քիմիական զենքը հայտնաբերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, դրա կիրառումն արգելված է 1923 թվականից:

7761 | 0
Facebook