Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագներ

11:45, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագներ

2017թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագներ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Վերջինի խոսքով` նվազեցումն ավելի շուտ կլիներ, սակայն, օրենսդրության համաձայն, սակագները փոփոխության են ենթարկվում նոր սակագների հաստատումից վեց ամիս հետո միայն:
     Տեղեկացնենք, որ այս պահին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունենում նիստ, որտեղ գազի սակագնի վերաբերյալ նոր որոշում է կայացվելու:

7599 | 1
Facebook