Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ուզում եք օգնել Հայաստանին, խնդրում եմ որևէ ցենտ չտալ բացարձակ կոռումպացված կառավարությանը. կոչ սփյուռքին». Լևոն Բարսեղյան

11:05, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե ուզում եք օգնել Հայաստանին, խնդրում եմ որևէ ցենտ չտալ բացարձակ կոռումպացված կառավարությանը. կոչ սփյուռքին». Լևոն Բարսեղյան

Կոչ Սփյուռքին
     Հարգելի հայրենակիցներ, մարդիկ և հիմնադրամներ, եթե դուք ուզում եք օգնել Հայաստանին, խնդրում եմ որևէ ցենտ չտալ Հայաստանի բացարձակ կոռումպացված կառավարությանը, այն հիմնադրամներին, որոնք հիմնադրված են կառավարության կամ նրա ենթակա մարմիների կողմից: Բոլոր այդ միավորները վերահսկվում են Սերժ Սարգսյանի կողմից, ով զավթել է իշխանությունը և նախագահի պաշտոնը ընտրական զանգվածային օրինազանցություններից և Երևանի կենտրոնում 2008 թվականի մարտի մեկին 10 քաղաքացիների սպանությունից հետո: Ս. Սարգսյանն օլիգարխների պարագլուխն է, մենաշնորհների պաշտպանը, աղքատության բարձր մակարդակի, արտագաղթի, գործազրկության, անօթեւանության, ինչպես նաև ազատությունների, մարդու և քաղաքական իրավունքների ոտնահարումների անպատժելիության գլխավոր պատասխանատու պաշտոնյան է: Նա է Հայաստանի ինքնիշխանության հետևողական զիջման պատասխանատուն, ով բանտերում է պահում մի քանի դյուժին քաղաքական բանտարկյալների:
     Եթե դուք իսկապես ուզում եք օգնել Հայաստանին, խնդրում եմ այդ անել կարիքի մեջ գտնվող մարդկանց ուղիղ հասցվող օգնությամբ. զինվորների ընտանիքներ, անօթևան ընտանիքներ, ընտանեկան/փոքր բիզնեսներ, նույնիսկ օրինական ընտրված տեղական ինքնակառավարման մարմիներ մարզերում, ինչպես նաև տեղական, հաշվետու և թափանցիկ աշխատող հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ, որոնք գործում են ձեր հետաքրքրությունների ոլորտում: Հայաստանում դժվար չէ գտնել իրական շահառուների: Ձեր օժանդակությունը հասցրեք ուղիղ Հայաստանի ժողովրդին և ոչ թե կոռումպացված իշխանություններին:

Լևոն Բարսեղյան
     Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
     «Ասպարեզ» օրաթերթի և www.asparez.am կայքի խմբագիր

3811 | 5
Facebook