Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զգուշացումները բավարար չեն. Օբաման մինչ Թրամփի գալը պետք է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ հանդեպ». NYT

11:00, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Զգուշացումները բավարար չեն. Օբաման մինչ Թրամփի գալը պետք է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ հանդեպ». NYT

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականն իր խմբագրականում դիմել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային` հորդորելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ: Ըստ պարբերականի` նոր պատժամիջոցները կարող են կիրառվել Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու գործում Մոսկվայի ներգրավվածության պատճառով:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սպիտակ տունը հրապարակավ մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակման համար ու նախազգուշացրել ամերիկյան քաղաքականությանը չխառնվելու մասին, սակայն դա բավարար չէ:

Ըստ պարբերականի` Օբամայի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի հաքերային հարձակման հետ կապ ունեցող ռուսների, նաև Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները ղեկավարող ռուս զինվորականների նկատմամբ:

Հոդվածում նշվում է, որ Դոնալդ Թրամփը բացահայտ հիացմունք է տածում Վլադիմիր Պուտինի հանդեպ ու դժվար թե նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի հանդեպ: Այնպես որ Օբամայի համար պետք է առաջնահերթ լինի Ռուսաստանի նախագահին պատասխանատվության ենթարկելը:

6478 | 0
Facebook