Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Կադրեր` Արմենակ Ուրֆանյանի դիրքից. թշնամու խրամատը` մոտ 50 մետր հեռավորության վրա». Աշոտ Ասատրյան

12:35, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Կադրեր` Արմենակ Ուրֆանյանի դիրքից. թշնամու խրամատը` մոտ 50 մետր հեռավորության վրա». Աշոտ Ասատրյան

Տեղադրում եմ կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիրքից նկարած կադրերս: Թշնամու խրամատը մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում այդ դիրքից, սա իրար ամենամոտ դիրքերից մեկն է: Տեսանյութի մեջ պարզ երևում է, թե հայկական բանակի կողմից իրականացրած պատժիչ գործողություններից հետո ինչ տեսք է ստացել թշնամու խրամատն ու դիտակետը: Հայ զինվորները այնպիսի ջարդ են տվել թշնամու զորքին, որ խրամատը ու դիտակետը վերանորոգելը անիմաստ գործ է եղել ու ստիպված մի քիչ այն կողմում նորն են սարքել: Ձախ կողմում արդեն ոչնչացված դիտակետն է, իսկ աջ կողմում նոր կառուցածը, որը ամեն պահի կարող է նախկինի բախտին արժանանա, եթե Ալիևի համար կռվողները որոշեն իրենց խելոք չպահեն:
     Այս դիրքում են կռվել կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոնբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, այս դիրքն է 150 ազերի ահաբեկիչներից ազատագրել մայոր Էդիկ Մալոյանը իր 4 ընկերների հետ: Ի տարբերություն թշնամու դիրքի մեր դիրքը վաղուց վերականգնված է ու հիմա ավելի ամուր ու ապահով է:
     Տեսանյութի մեջ երևում է, որ թշնամու դիտակետը հենց մեր զինվորների բռի մեջ է, ինչը չես կարող ասել մեր դիտակետի մասին, քանի որ ավելի խորքում է ու թշնամու համար անտեսանելի:
    
     Տեսանյութի մեկնաբանություններում գրառում է կատարել նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանը.
     «Անդրանիկ Զոհրաբյանն էլ առյուծի նման կռվել է մյուս երեք առյուծների հետ այս դիրքում: Կանգնել է թմբի վրա բոյով մեկ ու իր ПК-ով սկսել մաղել թուրքերին, որ հարձակվում էին իր հրամանատար Արմենակի ու ընկերոջ` Քյարամի ուղղությամբ: Արմենակի վերջին խոսքերից մեկն էլ եղել է, որ իր դիրքից բարձր գոռացել է` ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա... Ռոբերտն էլ Անդրանիկի հետ կանգնած նույն բանը արել է իր ավտոմատով, ու որ Անդոյին խփել են մի 60 մետր, ինքն էլ վիրավոր քաշ է տվել ընկերոջը տարել հետը: Ռոբերտը համեմատած Անդրանիկի շատ ավելի թեթև էր, Անդոն սպորտսմեն էր ու լավ թափով: Ռոբերտը եթե Անդոյին չհաներ, ինքը հաստատ կարող էր նահանջել ու փրկվել: Հա, ասում են Անդոն հայհոյել չէր սիրում, ու թմբին կանգնած կրակում էր ու գոռում բարձր, «Ձեր տիրու մերը, Ձեր տիրու մերը...»: Մի խոսքով ես էդ 4-ի հիշատակին մատաղ»:

7208 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am