Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը». Մոնթե Մելքոնյան

11:15, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը». Մոնթե Մելքոնյան
     «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք ու վերջ, խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկցանք, դժվար է և այլն, բայց պատերազմն ալ այդպես է, պատերազմը հաճելի բան չէ: Բիդի հասկնանք, որ բիդի զոհվինք, բիդի մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք, և հետո մեր բոլորիս համար էլ ավելի լավ կըլլա: Եթե չհաղթենք աս պատերազմի մեջ, մեր պատմությունը, իմ կարծիքով, կրնա վերջանալ, մեր պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորսցնենք աս հողակտորը…»,- այս խոսքերի հեղինակը հայ ազգի հերոս Մոնթե Մելքոնյանն է:
     «Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթք ունի. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։ Կարծես Մոնթեի մասին է ասված»,- ասել է Պարգև Սրբազանը՝ Մոնթեի մասին:
     Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը` Ավո կեղծանունով, ծնվել է 1957-ին ԱՄՆ-ում: 1991-ին Մոնթեն եկել է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնել է «Հայրենասերների» ջոկատը։ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Իջևանի, Ճամբարակի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Նա ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 1993-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
     Ողջ կյանքի ընթացքում Մոնթեն պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար:
     «Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդուն, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»,- ասել է Մոնթեն:
911 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am