Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչ տարեվերջ ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ կհաստատի Ուկրաինայի հետ

10:45, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Մինչ տարեվերջ ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ կհաստատի Ուկրաինայի հետ

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսակը հայտարարել են, որ շուտով կչեղարկվի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը: Բրյուսելում կայացած ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ժամանակ Յունկերը հայտարարել է, որ Ուկրաինան իրականացրել է իր առջև դրված բոլոր պայմանները: Նա համոզմունք է հայտնել, որ մինչ տարեվերջ ուկրաինացիները կարող են առանց վիզայի այցելել ԵՄ անդամ երկրներ, փոխանցում է Deutsche Welle-ն:

Դոնալդ Տուսկն իր հերթին նշել է, որ Ուկրաինան կատարել է «տնային աշխատանքը»: Նա ևս համոզմունք է հայտնել, որ մինչ տարեվերջ համապատասխան պայմանագիր կկնքվի:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ սա Եվրոմիության և Ուկրաինայի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովն է, որում Բրյուսելը նոր պայամններ չի դնում Ուկրիանյի առջև:

5918 | 0
Facebook