Երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո:
Արդյունքում հանգանակվեց 15.428.777 դոլար:
Ինչպես նախապես տեղեկացվել էր, համազգային դրամահավաքի հանգանակությունները կուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2015»-ին հավաքվել էր ավելի քան 10 մլն դոլար, 2010-ին` ավելի քան 20.8 միլիոն դոլար, 2011-ին՝ 12.288.478 դոլար, 2012-ին՝ 21.422 477 դոլար, 2013-ին՝ 22.661.372 դոլար, 2014-ին՝ 12.399. 550 դոլար: