Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորված Արշակ Սադոյանի որդին և Ռաֆայել Կարագյոզյանն ազատ են արձակվել

10:50, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորված Արշակ Սադոյանի որդին և Ռաֆայել Կարագյոզյանն ազատ են արձակվել

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների և քաղաքացիների միջև Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանը և Ռաֆայել Կարագյոզյանն ազատ են արձակվել:
     Դատարանը որոշում է կայացրել նրանց մեղավոր ճանաչել և դատապարտել, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրանց նկատմամբ սահմանվել է երեք տարի փորձաշրջան:
     Երեկ նրանք ընդունել էին իրենց դեմ առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ Արեգ Սադոյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

2055 | 1
Facebook